Կոմիտասի մասին

Հայաստանի պատմության լավագույն կոմպոզիտորներից մեկը՝ Կոմիտասը ծնվել է 1869թ․ սեպտեմբերի 26-ին։ Նրա ծնողները շատ տաղանդավոր երաժիշտներ էին, նրանց տաղանդը շուտով փոխանցվեց Սողոմոնին։

Մանկություն

Արդեն 6 ամսականում նա կորցրեց իր հորը և նրա դաստիարակությամբ սկսեց զբաղվել իր մորական տատը, մինչ հայրը աշխատում էր, բայց Կոմիտասը նրան էլ շուտով կորցրեց։ Արդեն 10 տարեկանում նա որբ էր։ Շուտով նա մեկնեց Էջմիածին և քսան երեխայից ընտրվեց որպես լավագույնը։ Նա հայերեն խոսել չգիտեր, քանի որ նա ծնվել էր Թուրքիայի Քյոթախիա քաղաքում, այնտեղ չէր կարելի հայերեն խոսել, քանի որ քեզ կսպանեին։ Բայց Կոմիտասի համար հայերեն սովորելը շատ բարդություն չկազմեց, նա շատ շուտով սկսեց կիրառել այդ լեզուն և երգեր գրել։

Ուսանողական տարիներ և աշխատանք

Կոմիտասը սովորեց շատ քաղաքներում և գրեց ավելի քան 4000 ժողովրդական երգ, թեև մինչև այսօր հասավ ընդամենը 1500-ը։

Կոմիտասի կյանքը ցեղասպանությունից հետո

Թուրքերը ցեղասպանության ժամանակ Կոմիտասին գերի էին վերցրել, և նրա առջևում ոչնչացնում էին ոչ միայն հայկական մշակույթը, այլև մարդկանց։ Նա այդ իր տեսածը ցեղասպանությունից հետո ձևակերպեց <<Գարուն ա>> ստեղծագործության տեսքով։ Հետո նա իր կյանքի մնացած քսան տարին անց կացրեց Ֆրանսիայի հոգեբուժարանում։

Հեծանիվը․ Իմ կարծիքը ստեղծագործության մասին

Ստեղծագործությունը ցույց է տալիս, որ կյանքը դաժան է, դու միշտ պետք է մի բան ընտրես, կամ քեզ օգուտ տաս, կամ դիմացինիդ, կամ շատ հազվադեպ միաժամանակ երկուսիդ։ Ես չհասկացա խի նրա ծնողները այդպես վարվեցին իր հետ։

Գորտը

1. Պատմվածքը այն մարդկանց մասին է, ովքեր.

  • գնահատում են աշխարհն իր բոլոր գեղեցկություններով
  • տարված բնության գեղեցկությամբ, չեն նկատում վտանգը
  • եսակենտրոն են և մտածում են, որ աշխարհն իրենց շուրջ է պտտվում
  • վստահում են Տիրոջը և համարում են, որ ամեն ինչ Աստծու կամքով է:

Ընտրությունը հիմնավորե՛ք:

Նրանք մտածելով միայն իրենց մասին, չտեսան, որ օձը մոտենում է՝ դա կյանքի դաս է։

2. Ինչո՞ւ է անհրաժեշտ օձի դերը ստեղծագործության մեջ: Պատասխանը հիմնավորե՛ք:

Օձի դերը շատ կարևոր է, նա սովորեցնում է, որ աշխարհում ամեն ինչը փոխկապակցված է։

Տասը փաստ Բելգիայի մասին

  1. Բելգիան աշխարհում երկրորդ ամենաբարձրահասակ բնակչություն ունեցող երկիրն է ՝ Նիդերլանդներից հետո։ Այնտեղ տղամարդու միջին հասակը կազմում է 1,817մ – է։
  2. Բելգիայի ամենաբարձր կետը ծովի մակարդակից ավելի ցածր է (694 մ) քան, Աշխարհի ամենաբարձր կառույցը իր հատակից(828 մ)։
  3. Բելգիայի պաշտոնական լեզուն Ֆրանսերենն է։
  4. Բելգիան ունի աշխարհի ամենահետաքրքիր սահմանը Նիդերլանդների հետ։ Օրինակ դուք գնացիք Ռեստորան և ձեր ձախ ոտքը Բելգիայում է, իսկ աջը Նիդերլանդներում։
  5. Բելգիա անունը գալիս է Հռոմեացիներից։
  6. Աշխարհի ամենաերկար տրամվայի գիծը Բելգիայի ափամերձ տրամվայն է։
  7. Բրյուսելում միջազգային ներկայության մակարդակը զիջում է միայն Նյու Յորքին։
  8. Բրյուսելը հյուրընկալել է Եվրոպայի ամենահայտնի վտարանդիներին։
  9. Բելգիայի երկրորդ ամենակարևոր քաղաքը ՝ Անտվերպենը, համարվում է աշխարհի ադամանդե մայրաքաղաքը: Այն համարվում էր ադամանդի առևտրի հիմնական կենտրոնը դեռևս 15 -րդ դարում, և այս պահին ադամանդների 84% -ը անցնում է Անտվերպեն `հղկվելու և մշակվելու համար:
  10. Բելգիան սահմանել է առանց կառավարության մնալու համաշխարհային ռեկորդ: Այս երկիրը 541 օր չուներ կենտրոնական կառավարություն, բայց դա չազդեց նրա քաղաքացիների բարեկեցության վրա:

Հղում 1
Հղում 2