Ուսումնական տարվա ամփոփում․ հարցաշար

1․ Ո՞րն է քո սիրելի վայրը Միջին դպրոցում։ Նկարագրիր այն, կարող ես նաև լուսանկար կցել։
Մայր դպրոցի սիրածս վայրը ֆուտբոլի դաշտն է, քանի որ մենք ընկերներով այնտեղ հաճախակիորեն ֆուտբոլ ենք խաղում։
2․Այս ուսումնական տարվանից ի՞նչ ամսաթիվ միշտ կմնա քո հիշողության մեջ, ինչու՞:

Ինձ համար չկար հստակ օր, որը կհիշվի, որովհետև ամեն օր տարբեր տրամադրություններ էին, և ինձ թվում է, թե այս ուսումնական տարին հետաքրքիր էր հենց, որպես տարի։
3․ Ո՞րն էր քո ամենամեծ ձեռքբերումը այս տարվա ընթացքում: Պատմիր այդ մասին։

Ճիշտն ասած ձեռքբերում չունեմ, քանի որ տեսնելով թե ինչ է կատարվում մեր սահմանին, ՀՀ-ում և Արցախում, տրամադրության բացակայության պատճառով ձգտում չկա, որևիցե բան ձեռք բերելու։
4․ Ի՞նչն է ամենաշատը քեզ ոգևորում /գովասանք, միավոր, նախասիրած գործ և այլն/:

Լավ տրամադրությունը։
5. Ո՞ր երգը քեզ միշտ կհիշեցնի այս ուսումնական տարին:

Ինձ համար ամենահիշվող երգը այս տարի Space cadet-ն է։
6․ Ի՞նչ կուզեիր ավելի շատ անել /ընթերցումներ, քերականական աշխատանք, նախագծային աշխատանք, թիմային աշխատանք և այլն/:

Ընթերցումներ։
7. Ի՞նչ կուզեիր ավելի քիչ անել /ընթերցումներ, քերականական աշխատանք, նախագծային աշխատանք, թիմային աշխատանք և այլն/ :

Թիմային աշխատանք
8. Ո՞րն էր քո սիրելի հեռուստահաղորդումը: Պատմիր այդ մասին։
«Лучше всех» հեռուստահաողորդումը ինձ ամենատպավորիչն էր այս տարի։
9․Ի՞նչ  գրքեր ես կարդացել այս ուսումնական տարվա ընթացքում։ Կցի՛ր ցանկը, բլոգիդ «Իմ գրադարանը» բաժնի հղումը։
Գանձերի կղզին եմ ես կարդում, դեռ չեմ վերջացրել, և հին հունաստանի դիցաբանությունից մի զգալի հատված։
10. Ո՞րն էր քո կարդացած ամենալավ գիրքը։

Ես երկուսն էլ կիսատ եմ կարդացել։
11. Ո՞րն էր քո սիրելի ֆիլմն այս տարի:

Շազամ։
12. Ո՞ր հայտնի մարդուն ես  ամենաշատը հավանում:

Մխիթարյանը, քանի որ ինձ համար նա այն միակ մարդկանցից է, որ այժմյան պարտված Հայաստանը ներկայացնում է հաղթած։
13. Ի՞նչ էիր ուզում և չստացար:

Ես շատ գոհ եմ նրանով ինչ ունեմ և ես ոչ մի բան չեմ ուզել։
14․Մի քանի բառով բնութագրիր քո ուսումնական տարին։

Իմ կարծիքով այս տարին բավականին արդյունավետ էր ինձ համար, քանի որ թե լեզուների, թե մաթեմատիկայի առումով ես զգալի պրոգրես եմ նկատում։ Այո, պրոգրեսը միշտ կա, բայց այս տարին իմ կարծիքով շատ արդյունավետ է։
15․ Ավելացրու քո հարցը։

Եղե՞լ է արդյոք այնպիսի դեպք, որ փոշմանեք ձեր արարքի համար․ ինչո՞ւ

Մաշկի նշանակությունը

Մաշկը ծածկութային օրգան է, որը պաշտպանում է ստորև տեղադրված օրգաններն ու հյուսվածքները մեխանիկական, քիմիական վնասվածքներից և խոչընդոտում կողմնակի նյութերի ու ախտահարույց մանրէների ներթափանցումն օրգանիզմ:

1. Մաշկը կատարում է արտազատական գործառույթ:

2. Մասնակցում է մարմնի կայուն ջերմաստիճանի պահպանմանը:

3. Արյան պահուստային և զգայնության օրգան է:

4. Մաշկում պարունակվում է հատուկ գունանյութ (մելանին), որը պաշտպանում է ստորև գտնվող հյուսվածքները արևի ուլտրամանուշակագույն  ճառագայթների կործանարար ազդեցությունից:

5. Մաշկում սինթեզվում է ռախիտ հիվանդությունը կանխող D վիտամին:

6. Խոչընդոտում է ախտահարույց մանրէների ներթափանցմանը օրգանիզմ:

7. Մաշկը մասնակցում է նաև շնչառությանը:

Մաշկը բաղկացած է երեք շերտից վերնամաշկից, բուն մաշկից և ենթամաշկից։ Ամեն շերտը ունի իր նշանակությունը։

Վերնամաշկը բազմաշերտ հարթ էպիթելային հյուսվածք է, որի մակերեսային շերտի բջիջներն անընդհատ մահանում են, թափվում և հեռանում:

Բուն մաշկը շարակցահյուսվածքային շերտ է, որը գտնվում է վերնամաշկի տակ և պարունակում է մեծ քանակությամբ առաձգական թելեր:

Ենթամաշկային բջջանքը պաշտպանում է մարմինը սառեցումից` փոքրացնելով ջերմատվությունը:

Գործնական քերականություն

1.Նախադասությունների մեջ շարադասության (բառերի դասավորությանսխալ կաուղղի՛ր:

Գորտն սկսեց բարձր ու երկարաձիգ կռկռալ:
Աղմուկի միջից մեզ էին հասնում օգնության հուսահատ կանչերը: Հայտնվեցին միանգամայն իրիկնային յուրահատուկ ձայները` ռիթմիկ գվվոց ու բարձր, բեկբեկուն մռնչյուն:
Քարացած նայում էր տերևների ու թփերի իրիկնային տարուբերումին, կարծես առաջին անգամ էր տեսնում:
Արահետը ոչ թե գնում էր դեպի գյուղը ուղիղ գծով, այլ ծառերի մեջ շարունակ գալարվելով:
Սա այն հսկայի կոշիկն է, որը հաղթեց դևերին ու հետ բերեց աղջկան:
Տեսանք այն ավտոբուսի վարորդին, որով եկել էինք:

2 Կետադրիր հետևյալ հատվածը.

Օրանջիայի ձորակում ամեն գարնան մասրենիներն են ծաղկում, բացվում են վայրի վարդերը՝ դեղին, սպիտակ։ Երբ գարուն է լինում, տաքանում են Օրանջիայի քարերը, և խլեզները՝ փորի մաշկը դեղին պառկում են, տաք քարերի վրա լեզուները հանում։

Այն ժամանակ, երբ շեն էր Մանասի խրճիթը, Օրանջիայի ձորակում մասրենիներ չկային, տան պատերի վրայով երկչոտ խլեզներ չէին վազվզում, վայրի վարդերի տեղ բոստանում վարունգն էր ծաղկում։

Մի բարակ արահետ, Օրանջիայի ձորակը միացնում էր գյուղի հետ, այժմ այդ արահետն էլ չկա։

– Մանաս, ինչո՞ւ տունդ Օրանջիայում շինեցիր, չգիտեի՞ր որ Դավոյենց Առաքելն էլ աչք ուներ դրած ձորակին, ուր ձյունն ավելի շատ է հալվում, և ձյունի տակից կանաչը ծլում։

Դավոյենց Առաքելը, եզան կաշվից տրեխները հագին, մի առավոտ աչքի տակով նայեց Օրանջիայի ձորակին, ուր նախրից ետ մնացած երկու հորթ էին արածում, և մտքում դրեց ձորակում ամարաթ կառուցել։

Իսկ երկու շաբաթ անց Օրանջիայում Մանասն էր քարն ու կիր թափել, ոտքերը մինչև ծնկները վեր քաշած ցեխ էր շինում, ուստան էլ տաշած քարերն էր շարում։

Առաքելը գյուղում չէր, վերադարձին աչքի տակով նայեց շարած պատին, հերսոտեց և սրտում զայրույթը պահեց, որ առավոտյան Մանասի երեսով տա կռիվ անի Օրանջիայի համար։

– Հենց գիտես թե դատ ու դատաստան չկա էլի, որ զոռ ես անում,- ասաց Մանասը,- Օրանջիայում ես պիտի տուն շինեմ, Առաքե՛լ։

– Մանա՛ս, իմացիր՝ առաջդ ով ա կանգնած, ես Դավոյենց Առաքելն եմ, բա դու ո՞ւմ լակոտն ես։

Եվ ա՛ռ հա մի հատ Մանասի գլխին՝ ձեռքի դագանակով, իրար անցան, աղմուկ աղաղակ եղավ, Մանասին արնաթաթախ տուն տարան։

Առաքելն էլ նայեց հեռացողներին, պատի տակ գերանի վրա նստոտած մարդկանց, էլի սպառնաց և գնաց տուն։