Սեբաստացիական աշխարհը

Օշականի_եկեղեցու_ընդհանուր_տեսքը
Օշական․ եկեղեցին, որի ներսում է Մեսրոպ Մաշտոցի շիրիմը։

Առաջարկված երեք վերնագրերից ես ընտրեցի վերևի՝ Սեբաստացիական աշխարհը վերնագիրը։

Մեր դպրոցում բոլոր սովորողներն  ունեն իրենց աշխարհը, ու մեր բոլորիս աշխարհները միասին մեծ աշխարհ են դառնում։

Իմ ընկերներն ու դասատուներն օգնում են, որ ես մեծացնեմ իմ աշխարհը և իրենց էլ հրավիրեմ այնտեղ։

Սեբաստացի կրթահամալիրի բոլոր դպրոցները տարբեր են, բայց նման։ Տարբեր են նաև բոլոր սովորողները ու նման։ Բոլորն ազատ են ու անկաշկանդ։ Ես նախքան այս դպրոց տեղափոխվելը սովորում էի սովորական դպրոցում։ Այնտեղ ուսուցչուհին չէր թողնում, որ նույնիսկ շարժվենք։ Իսկ Սեբաստացիում մենք հանգիստ ենք։ Ոչ ոք մեզ չի խանգարում, սպառնում։ Ուսուցիչները մեր ընկերն են։ Մենք նրանց սիրում ենք, նրանցից չենք վախենում։

Ինձ դուր են գալիս մեր դպրոցի ավանդույթները։ Երբ որևէ դաս ենք անցնում, ասենք՝ Մեսրոպ Մաշտոցի մասին, մենք ճամփորդում և տեսնում ենք, օրինակ, նրա շիրիմը Օշականում։ Դա ինձ դուր է գալիս, որովհետև ես սովորում եմ տեսնելով, ոչ թե կարդալով։

Շատ եմ սիրում մեր դպրոցի հաճախակի ճամփորդությունները։ Առայժմ մենք գնում ենք միայն Երևանին մոտ տեղերը։ Հույս ունեմ, որ մի օր դասարանով կբարձրանանք Արագած ու հատկապես Արարատ։

Նաև հետաքրքիր է, որ ես բլոգ եմ գրում՝ տետրում շարադրություն գրելու փոխարեն։ Առաջ միայն դասատուս էր կարդում գրածներս, հիմա նաև ընկերներս կարող են կարդալ ու մեկնաբանել։

Դա ինձ դուր է գալիս։ Կուզեի, որ դասընկերներս ավելի շատ մեկնաբանություն գրեին իմ պատմությունների տակ։

Մեր դպրոցում ինձ հատկապես դուր են գալիս շախմատի դասերն ու խնդիրները։ Մեր դասատուն՝ ընկեր Առնոլդը, հետաքրքիր առաջադրանքներ է տալիս մեզ։

Ես կուզեմ, որ մեր դպրոցի նման լինեն մյուս դպրոցները, որ երեխաները ազատ լինեն, իսկ դասատուները լինեն եղբոր նման։

Ի դեպ, իմ մեծ եղբայր Միքայելն էլ է սովորում Սեբաստացիում, ավագ դպրոցում։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s